Բաժիններ՝

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդունել է «IBM» ընկերության փոխնախագահին

Մայիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է «IBM» ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլևի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին`Էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը մեծապես հետաքրքրված է նման հեղինակավոր ընկերության հետ համագործակցությամբ և լիահույս է, որ համատեղ ծրագրերը կլինեն շարունակական, փոխշահավետ և կդառնան Հայաստանում հաջողված լավագույն օրինակներից:

«IBM» ընկերության փոխնախագահը Հայաստանի հետ համագործակցությունը ՏՏ ոլորտում համարել է հեռանկարային: Նա նշել է, որ ընկերությունը նպատակ ունի քննարկել ՀՀ կառավարության հետ երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես` կրթական հաստատությունների և ՏՏ ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների նորարարական ներուժի բացահայտման ուղղությամբ:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության և «IBM» ընկերության միջև այսօր ստորագրվելիք Փոխըմբռնման հուշագրին և դրա շրջանակներում նախատեսվող փոխգործակցության ուղղություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս