Բաժիններ՝

Տեղի են ունեցել ՊԿՊ-ների աճուրդներ

Մայիսի 20-ին տեղի են ունեցել 26 և 13 շաբաթ մարման ժամկետներով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2618B137  և  AMGT13198138 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ:

Տեղաբաշխման ենթակա AMGT2618B137 պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 426 մլն դրամ, որից մրցակցային` 426 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 147 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 140 602 922 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.9995 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.9995 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:
Տեղաբաշխման ենթակա  13 շաբաթ մարման ժամկետով AMGT13198138 պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 110 մլն դրամ:ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս