Բաժիններ՝

Մեկնարկել է «Վերանայված հիմնարար սկզբունքներ և Բազել III» թեմայով տարածաշրջանային եռօրյա սեմինար-խոհրդակցությունը

Երևանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Ֆինանսական կայունության ինստիտուտի (FSI) և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բանկային վերահսկողների խմբի (BSCEE) կողմից համատեղ կազմակերպված «Վերանայված հիմնարար սկզբունքներ և Բազել III» թեմայով տարածաշրջանային եռօրյա սեմինար-խոհրդակցությունը, որին մասնակցում են Լիտվայի, Մոնտենեգրոյի, Սերբիայի, Էստոնիայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Բելոռուսի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Վրաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի բանկային վերահսկողության ոլորտի ավելի քան 20 մասնագետներ:
Սեմինարին բացման խոսքով հանդես է եկել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը:
Սեմինարի ընթացքում ներկայացվելու են բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքների վերջին փոփոխությունները, հիմնարար սկզբունքներին բավարարելու ավստրիական և հայաստանյան փորձը, բանկային վերահսկողության ավստրիական մոդելը, Բազել III-ի, մակրոպրուդենցիալ կարգավորման տարբեր գործիքների, ռիսկերի և կորպորատիվ կառավարման վերաբերյալ թեմաներ: Անցկացվելու են գործնական պարապմունքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս