
Nissan Pathfinder-ը Երևան-Գյումրի ճանապարհին կողարշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի 16 ՍՍ 683 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց գոտի և կողաշրջվելով հայտնվել ձորակում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, և Անիի շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Գյումրիի բժշկական կենտրոն։
Նշվում է, որ վարոդը 57-ամյա Կևորկ Զեդանյանն է, իսկ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան 16 շենք 22 բնակարանի հասցեում: