Բաժիններ՝

Խոշոր վթար Չարենցավանում. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 9-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 48 OQ 008 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի վրա կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի 62 ՏՏ 962 պետհամարանիշով ավտոմեքենային:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի տուժածներ՝ 1957 թ. ծնված Վ. Սիմոնյանը, 1967 թ. ծնված Լիդա Պետրոսյանը, 1972  թ. ծնված Թագուհի Խաչատրյանը  և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի տուժած` 1978 թ. ծնված Ա. Մելքումյանը հոսպիտալացվել են Չարեցավան քաղաքի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Բժիշկները Ա. Մելքումյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս