Լևոն Տեր-Պետրոսյան. Չեք ուզում` գնացեք տունը նստեք, ինչ եք ուզում` պայքարե՞լ, ուրեմն պայքար, պայքար մինչև վերջ
«Հինգ տարի է` ասում ենք` այս գողերից ու ավազակներից պետք է ազատվեք: Սա գրավականը չէ, սա խնդիրն է, նպատակն է: Եթե չեք համարում, որ գող են, ավազակ են, գնացեք, հանգիստ ապրեք, համարում ե՞ք գող ու ավազակ, ուրեմն պետք է ազատվել, ուրիշ բան չկա, ուրիշ խնդիր չկա»,- ըստ ԳԱԼԱ-ի՝ ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր- Պետրոսյանը` պատասխանելով այն հարցին, թե եթե տարիներ առաջ պայքարը գնում էր ազատագրման համար, ապա հիմա ինչի համար է տարվում:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ պայքարի միջոցներ եք առաջարկում և հնարավո՞ր է ՀԱԿ-ը դարձյալ դուրս գա փողոց, Լեւոն Տեր- Պետրոսյանը ասել է. «Ինչ է նշանակում փողոց դուրս գալ, փողո՞ցն է միայն պայքարը, եթե քաղաքական ուժը կա, քանի գոյություն ունի, պետք է պայքարի, ուրիշ բան չկա»:
Ըստ էության` 2008 –ի պայքարը արդյունք չտվեց, լրագրողի այս դիտարկմանը Լեւոն Տեր- Պետրոսյանը ասել է. «Ուրեմն հարյուր տարի պետք է պայքարի, եթե պայքարենք, ապա արդյունք կլինի: Ինչպես 2008-ին, այնպես էլ 3008-ին էլ կլինի, քանի կա խնդիր` պետք է պայքարենք: Չեք ուզում` գնացեք տունը նստեք, ինչ եք ուզում` պայքարե՞լ, ուրեմն պայքար, պայքար մինչեւ վերջ»: