Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը՝ Ներսես Նազարյանին աշխատանքից հեռացնելու մասին. Եթե նորմալ լիներ, նման որոշում չէի կայացնի

Այսօր Հաղթանակ զբոսայգում է լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանին աշխատանքից հեռացնելու մասին հարցին:

henaran.am-ի փոխանցմամբ՝ Վ.Գասպարյանն ասել է, թե երբ մարդը տարիներ շարունակ ինչ-որ մի պաշտոնում երկար է լինում, կամա թե ակամա նրա մոտ վատ սովորույթներ են ի հայտ գալիս:

Դիտարկմանը, այսինքն` Ներսես Նազարյանը բիզնես ուներ, մասնավորապես` «Մոսկվիչկա»սուպերմարկետների ցանցը նրան է պատկանում, Վ. Գասպարյանն ասել է, թե «Ներսիկ Նազարյանի վրա ոչ մի բիզնես չկա գրանցված»:

Լրագրողների հիշեցմանը, թե փոխարենը նրա որդու վրա կա գրանցված բիզնես և արդյո՞ք դա նորմալ է, ոստիկանապետը պատասխանել է. «Եթե նորմալ լիներ, նման որոշում չէի կայացնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031