Բաժիններ՝

ԱՄՆ-ը չի փոխել Սիրիայի հանդեպ իր դիրքորոշումը. Ասադը պետք է հեռանա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նախկինի նման կարծում է, որ Բաշար Ասադն ապագայում չի կարող լինել Սիրիայի առաջնորդը և պետք է հեռանա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին:

Վերջինս նման կերպ է մեկնաբանել Սիրիայի վերաբերյալ Մոսկվայում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. «ԱՄՆ-ը կարծում է, որ Ասադը կորցրել է Սիրիայի ժողովրդին ներկայացնելու իրավունքը:

Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ Ասադը չի կարող ապագայում լինել Սիրիայի առաջնորդը և պետք է հեռանա: Սիրիացիներն իրենք պետք է որոշեն, թե Սիրայում ինչպես է իրականացվելու քաղաքական վերափոխումը և թե ով է մասնակցելու դրան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս