5 ադրբեջանցի Իրանում դատապարտվել է 9-ական տարի ազատազրկման
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնքի շարժում» կազմակերպության առաջնորդ Լյաթիֆ Խասանին ու նրա չորս համակիրները Թավրիզի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել են 9-ական տարի ազատազրկման:
Նրանք պահվում էին Թավրիզի բանտում և մեղադրվում էին ապօրինի խմբավորում կազմակերպելու և Իրանի Իսլամական Հանրապետության դեմ քարոզչություն կատարելու մեջ: Իրանական հետախուզությունն ու Թավրիզի դատախազը պահանջում էին ավելի խիստ պատիժ տալ նրանց: