
Ադրբեջանի ԱԳՆ-ը նոտա է հղել Իրանին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը նոտա է հղել Իրանին: Այս մասին հայտնել է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ նոտան այսօր իրանական կողմին հանձնել է Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը: Նոտայի հանձնումը կապված է Իրանում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալման հետ:
Նոտայի հղման այլ մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում: Իրանական կողմը սրանից առաջ հաստատել էր երկրում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալումը: