
Տեխասում սպանվել է ԱՄՆ լավագույն դիպուկահարը

Sky News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ բանակի նախկին դիպուկահար Քրիս Կայլը, որը համարվում է ԱՄՆ պատմության ընթացքում լավագույն հրաձիգ, Տեխասում սպանվել է այլ նախկին զինվորականների կողմից:
Կայլի ու նրա ընկերոջ՝ Չադ Լիթլֆիլդի սպանության գործով ձերբակալվել է 25-ամյա Էդդի Ռեյ Ռոտը: Կայլը Լիթլֆիլդի ու Ռոտի հետ միասին Տեխասում գնացել են հրաձգարան, ուր և ամենայն հավանականությամբ սթրեսներից տառապող Ռոտը սպանել է նրանց:
Դրանից հետո նա գնացել է իր քրոջ մոտ և պատմել է տեղի ունեցածի մասին: Միևնույն ժամանակ վետերանը ոչինչ չի հայտնել սպանության շարժառիթների մասին:
Նշվում է, որ ծովային հետևակում զինծառայությունն ավարտելուց հետո Կայլը գրել է «Ամերիկացի դիպուկահար» գիրքը, որը հայտնվել է ամենաշատ վաճառվող գրքերի թվում: Բացի այդ, Կայլը կազմակերպել է վետերաններին օգնելու բարեգործական հիմնադրամ: