Բաժիններ՝

Մինչև 2030 թվականը Թուրքիայում էլեկտրաէներգիայի առնվազն 15 տոկոսը կապահովեն ատոմակայանները. Էրդողան

Ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ճապոնա-ֆրանսիական կոնսորցիումը (Mitsubishi Heavy Industries և Areva) կառուցելու է Թուրքիայի երկրորդ ատոմակայանը.

«Մենք գտնվում ենք Սինոպի ատոմակայանի կառուցման մասին Ճապոնիայի հետ միջկառավարական համաձայնագիր ստորագրելու փուլում: Ճապոնիան հարուստ փորձ և «նոու-հաու» ունի ատոմակայանները երկրաշարժերից պաշտպանելու համար:

Ճապոնիան նաև ուշադիր է շրջակա միջավայրի հարցերում: Մենք նաև սկսել ենք աշխատանքներ կատարել մեր երրորդ ատոմակայանի կառուցման տեղն ընտրելու ուղղությամբ: Մենք բաց ենք Ճապոնիայի հետ աշխատելու հարցում:

Ես կարծում եմ, որ մենք պետք է նախագծի իրագործման ժամկետը սահմանափակենք առավելագույնը 7 տարով՝ պլանավորման պահից մինչև կառուցման ավարտ: Մենք պլանավորում ենք մինչև 2030 թվականը մեր մոտ արտադրված էներգիայի նվազագույնը 15 տոկոսը ստանալ միջուկային էներգիայի հաշվին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս