
Վաղը կանցկացվի Ստամբուլի երրորդ և խոշորագույն օդանավակայանի կառուցման մրցույթը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վաղը Ստամբուլում տեղի է ունենալու քաղաքի երրորդ և խոշորագույն օդանավակայանի կառուցման մրցույթը: Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 17 տեղական և օտար ընկերություն:
Նրանք ձեռք են բերել մրցութային փաստաթղթերի փաթեթը՝ 100.000 լիրա արժողությամբ (մոտ 80.000 դոլար): Ընդհանուր առմամբ, նրանք վճարել են 1.6 միլիոն լիրա: Ստամբուլի երրորդ օդանավակայանը կառուցվելու է քաղաքի հյուսիսային հատվածում՝ Թերքոս լճի մոտ:
Օդանավակայանի սպասարկման հզորությունը կազմելու է տարեկան 150 միլիոն ուղևոր: Առաջին փուլում օդանավակայանն ունակ կլինի սպասարկել տարեկան 90 միլիոն մարդու: Հետագայում այդ ցուցանիշը հասցվելու է տարեկան 150 միլիոնի: Օդանավակայանի կառուցումն արժենալու է 10 միլիարդ լիրա: