
Վլադիմիր Կարապետյան. Եթե ուզում ես փոփոխություն, քվեարկիր Հայ Ազգային կոնգրես կուսակցության օգտի

ՀԱԿ կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը քիչ առաջ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ՝ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մասին, ասաց, թե ինքը իրենց երիտասարդ և կարող թիմի հետ միասին անձամբ մտել է Նոր Նորք վարչական շրջանի հարյուրավոր բնակարաններ և կարող է հաստատել իր կուսակից Արման Մուսինյանի այն խոսքերը, որ ՀՀԿ-ականները ձայն չունեն Երևանում:
«Գիտակից ընտրողը չի կարող ձայն տալ մեկին, ով չի կարողանում նորմալ խոսել: Ոչ միայն Երևանում, այլև ամենուր բոլորը գիտեն, որ Հանրապետականի դրածոն խուսափում է բանավիճելուց, լրատվամիջոցներից: Լա՛վ, Հանրապետականում չկա՞ մեկը, որ պատասխանի, թե որտեղի՞ց պետական չինովնիկին էսքան հարստություն»,- ասաց ՀԱԿ կուսակցության անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Վերջինիս կարծիքով՝ «Հանրապետական կուսակցությունն ավելի լավ թեկնածու չունի, քան Տարոնը, որն իր բոլոր հատկանիշերով կարծես Հանրապետականի խորհրդանիշը լինի. նա ճանաչվել է կուսակցության «ամենամաքուր ձեռքերով» պաշտոնյան»»:
«Թերահավատները, հատկապես Հանրապետական կուսակցության քարոզչության զոհերը, հաճախ են ասում, որ ով էլ գա՝ նույն է լինելու: Այդ մարդիկ չեն հասկանում, որ կարելի է աշխատել առանց կաշառքի, ավելին՝ արմատախիլ անել այդ երևույթը: Դա հնարավոր է, հարկավոր է միան քաղաքական կամք: Քաղաքացին գնալով ավելի է համոզվում մի ճշմարտության մեջ՝ եթե ուզում ես փոփոխություն, քվեարկիր Հայ Ազգային կոնգրես կուսակցության օգտին»,- եզրափակելով իր խոսքն՝ ասաց ՀԱԿ կուսակցության անդամը: