
Արամ Մանուկյան. ՀԱԿ ցուցակում ընդգրկված թեկնածուները բոլորին էլ «կծալեն»
ՀԱԿ կուսակցության հանրահավաքի ժամանակ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենք լիովին պատրաստ են մայիսի հինգին կայանալիք ընտրություններին: Նրա հավաստմամբ, իրենք վստահված անձերով, լրագրողներով և այլն «ծածկել» են Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերը:
Նա վստահեցրեց, որ իրենք «պահելու» են իրենց ձայները: Մանուկյանը նշեց, որ, իհարկե, լավ կլինի, որ ընտրատեղամասերում քվեն պահելու գործը միասին՝ ոչ իշխանական ուժերի հետ անեն, ինչին, նրա հավաստմամբ, ՀԱԿ-ը պատրաստ է:
Նա նաև հայտնեց, որ «Նաիրիտ» գործարանի ժողովուրդը այսօր նախատեսել էր միանալ իրենց, բայց իշխանությունները, նրա խոսքով, «զգացել են դա ու ժամը վեցին այսօր նշանակել աշխատավարձ ժամ». «Ճիշտ է, տեսնում են՝ որտեղ է իրենց վտանգը»:
Նա նաև անդրադարձավ ՀԱԿ ցուցակում ընդգրկված թեկնածուներին՝ ասելով, որ նրանք բոլորին էլ «կծալեն», որովետև ոչ միայն գրագետ են, այլև սիրում են երկիրը: