Ընտրակեղծիքների դեմ միասնաբար պայքարելու հետաքրքրություն ունեն ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը

Օրեր առաջ ՀԱԿԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, թե իրենք քննարկումներ են անցկացնում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգություն» կուսակցության հետ՝ ընտրախախտումների դեմ պայքարելու նպատակով: Սակայն «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հերքեց՝ ասելով, թե իրենք որևէ նման քննարկման չեն մասնակցում:

168.am-ը ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ի վերջո, նման քննարկումներ ընթանո՞ւմ են, թե՞ ոչ:

«Վլադիմիր Կարապետյանը նկատի է ունեցել, որ քննարկումներ են տեղի ունեցել Նոր Նորքի շտաբերի միջև: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ղեկավարների միջև քննարկումներին, նման հետաքրքրություն մենք տեսնում ենք ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի կողմից, բնականաբար, նման հետաքրքրություն ունի նաև ՀԱԿ-ը, ու չի բացառում է, որ նման քննարկումներ կունենանք նաև «ժառանգության» հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930