Թուրքիան Եվրահանձնաժողովին խնդրել է ռաքըն ճանաչել որպես թուրքական ազգային խմիչք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ավանդական ալկոհոլային խմիչքներ արտադրողների ասոցիացիան դիմել է Եվրահանձնաժողովին՝ խնդրելով ռաքըն (անիսոնի օղի) գրանցել որպես թուրքական ազգային խմիչք: Այս մասին հայտարարել է ասոցիացիայի ղեկավար Էգեմեն Դեմիրթաշը:

Բուն Թուրքիայում ռաքըն արդեն իսկ գրանցված է որպես «թուրքական խմիչք» և ստացել է համապատասխան վկայական: Թուրքական դիմումում ասվում է, որ ռաքըի արտադրության վայրը Թուրքիան է: Դեմիրթաշը հույս է հայտնել, որ ռաքըն Եվրահանձնաժողովում գրանցում կստան այս տարի:

Թուրքիայում ռաքըի արտադրության պատմությունը կազմում է ավելի քան 300 տարի:

Տեսանյութեր

Լրահոս