Մովսիսյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Մորդովիայի հետ խաղը. Կարպին
«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում «Մորդովիայի» հետ խաղին մասնակցելու հավանականության մասին։
«Մովսիսյանը կարողանում է քայլել, սակայն քայլելն ու ողջ ուժով վազելը բոլորովին այլ բաներ են։
Ամենայն հավանականությամբ, Յուրան «Մորդովիայի» հետ խաղը նույնպես բաց կթողնի», – Կարպինի խոսքերն է մեջբերում Sport Express-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը