Բաժիններ՝

Իրանի նախագահական ընտրությունների ժամանակ խստացվելու է ԶԼՄ-ների նկատմամբ դիտարկումը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ խստացվելու է ԶԼՄ-ների նկատմամբ մոնիթորինգը: Այս մասին հայտարարել է Իսլամական կողմնորոշման, մակույթի, տպագրության ու տեղեկատվության փոխնախարար Մոհամմադ Ջաֆար Մոհամադզադեն:

Վերջինիս խոսքերով՝ իրենց նախարարությունն ընտրությունների ժամանակ աշխատելու է տեղական ԶԼՄ-ների հետ: Նա ընդգծել է, որ մոնիթորինգն անցկացվելու է երկու ուղղությամբ՝ նյութերի որակի մոնիթորինգ, ինչպես նաև օրենքներին ու կանոններին համապատասխան ԶԼՄ-ների մոնիթորինգ:

Փոխնախարարը հավելել է, որ մոնիթորինգը տևելու է երկու ամիս՝ մայիս-հունիս ամիսներին՝ ԶԼՄ-ներին կոչ անելով ակտիվություն ցուցաբերել՝ ընտրություններին ավելի շատ մարդ մասնակցելու համար: Իրանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 14-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930