Բաժիններ՝

«Սեքս մազեր, սեքս կրծքեր, հայ սեքսուալ «աստղիկներ»… Զզվեցրիք բառիս բուն իմաստով». Երևանի նախկին փոխոստիկանապետ

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանին ակնհայտորեն նյարդայացրել են մամուլի հրապարակումները՝ սեքսուալ կազմվածքով աղջիկների և ընդհանրապես սեքսուալ թեմաներով։ Ռ. Մելքոնյանն իր զայրույթն արտահայտել է ֆեյսբուքի իր էջում՝ հետևյալ գրառմամբ։

«Լավ էլի՛, զզվեցրիք…

Ուր նայում ես սեքս, սեքս, մերկ աղջիկ, մերկություն՝ մարմնի, հոգու, ուղեղի, բարոյականության…
Սեքս մազեր, սեքս կրծքեր, մեծ կրծքեր, սեքսուալ կազմվածքով հայ աղջիկներ, հայ սեքսուալ «աստղիկներ»… Լավ ի՞նչ անեմ, Վահրամ Սահակյանի ոճով սեքսե՞մ… Զզվեցրիք բառիս բուն իմաստով…
Իսկ ուր մնաց սերը, մաքրամաքուր սերը, անաղարտ, ազնիվ սերը, գեղեցկությունը, մնացած վեհ ու ազնիվ զգացումները… Դեգրադացվել, աղճատվել եք: Մի քիչ գլուխներդ շարժեք, գուցե ձեր գլխի մեջի գորշ զանգվածի վրա գոնե փոքրիկ ալյակներ առաջանան…
Չնայած արդեն կասկածում եմ՝ անօգուտ է, ուշ է…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930