Ստեփան Սաֆարյան. Երբեք ձայն չտաք Հանրապետական կուսակցությանը

«Բոլոր ընտրությունների ժամանակ բոլոր թաղապետերը և բոլոր քաղաքապետերը ակտիվորեն ներգրավվածությունն են ունեցել ընտրակեղծիքներում, լինեն նրանք լավ տղաներ, թե լավ հեղինակություն ունեցող մարդիկ, առավել ևս եթե նրանք Հանրապետական կուսակցության անդամներ են եղել»,- այսօր Նոր Նորքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը։

«Մոռանալ այդ բանը և կատարել ընտրություն՝ լավ տղա, վատ տղա սկզբուքով, ներեցեք, մենք հայտնվելու ենք նույն վիճակում, ինչ փետրվարի 18-ին։ Եվ հանկարծ մենեջերները, ինչպես Հանրապետականն է ասում, դառնում են ընտրակեղծիքները համակարգողներ։

Հետևաբար՝ խնդիր առաջին. երբեք ձայն չտալ Հանրապետական կուսակցությանը»,- շեշտեց Ստեփան Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ 1998 թվականից ի վեր քաղաքը կառավարվում է Հանրապետական կուսակցության կողմից։

Շարունակելով՝ նա հիշեցրեց, որ քաղաքապետը չի ընտրվում ուղղակի, և վերջին չորս տարվա ընթացքում երեք քաղաքապետ է փոխվել, և հրաժարական ներկայացրած քաղաքապետերը ոչ թե հրաժարական ներկայացրեցին ժողովրդին, ում կողմից, «իբրև թե» քվե էին ստացել, այլ ներկայացրեցին:

«Այսինքն` Հանրապետականը երբեք չի ունեցել անկախ, ինքնուրույն քաղաքապետ: Եվ հետևաբար` պատճառ երկուս, նաև այս առումով չպետք է քվեարկել Հանրապետական կուսակցության թեկնածույի օգտին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս