Բաժիններ՝

«Խելացի» հեռախոսներն առաջին անգամ իրենց վաճառքով առաջ են անցել բջջայիններից

Այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էին, տեղի ունեցավ. «Խելացի» հեռախոսները կամ սմարթֆոններն առաջին անգամ իրենց վաճառքով առաջ են անցել բջջային հեռախոսներից: Այս մասին գրում է computerra.ru-ն: Սմարթֆոնների վաճառքն այս եռամսյակում գերազանցել է  ստանդարտ բջջային հեռախոսների վաճառքին:

Այսպես, տեսնենք, թե որ արտադրողներն են ավելի բախտավոր գտնվել այս հարցում:

Այսպես, շուկայում սմարթֆոնների քանակը կազմել է 51.6%: Իհարկե, այստեղ «սմարթֆոն» ասվածը մի քիչ անորոշ է: Օրինա՝ Samsung-ը գրավել է շուկայի 32.7%-ը, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան Apple-ինը, որը գտնվում է երկրորդ տեղում: Samsung-ը վաճառել է 70 մլն սմարթֆոն, իսկ Apple-ը՝ 37 մլն: Ինչ վերաբերում է այլ արտադրողներին, ապա այնպիսի ընկերությունները, ինչպիսին է ZTE-ն, LG-ին կամ Huawei-ն, դրանցից յուրաքանչյուրն առաքել է մոտ 10 հազար սմարթֆոն:

Ի դեպ, եթե այս բոլորին մեկտեղ հավաքենք, ապա ստացվում է 78 մլն սարք, ինչն ավելի շատ է, քան Samsung-ի ցուցանիշը: Սա 32%-ով ավելի է, քան նախորդ տարի էր: Սմարթֆոն սարքավորումների թիվը  վերոնշյալ միջին մատակարարների մոտ բարձրացել է մեկ տարվա ընթացքում գրեթե կրկնակի:

Samsung-ի աճը կազմել է 60.7%, և չնայած, Apple-ը ևս աճ է գրանցել, սակայն դրա աճը կազմել է ընդամենը 6.6%:

Հատկապես Nokia-ի բախտը չի բերել, որն ընդհանրապես վաճառել է իր հեռախոսների 61.9 տոկոսը: Դա մեկ քառորդով պակաս է՝ համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս