Վլադիմիր Կարապետյան. Տարոն Մարգարյանի աջ ձեռքը հանդիսացող կրիմինալը մի քանի անգամ հարվածեց, քաշքշեց լրագրողին
ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանի վրա օրերս տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Տարոն Մարգարյանի աջ ձեռքը հանդիսացող կրիմինալը մի քանի անգամ հարվածեց լրագրողին, քաշքշեց, և այդ արտառոց միջադեպը սրվեց՝ հաշվի առնելով, որ այն տեղի ունեցավ ընտրություններին ընդառաջ: Եվ կարևոր է, որ որոշ լրատվամիջոցներ անգամ չանդրադարձան այդ թեմային, մինչդեռ ոտնձգություն էր տեղի ունեցել իրենց գործընկերոջ նկատմամբ»: