
Նաիրա Զոհրաբյան. Երևանցու նկատմամբ անհարգալից ու նվաստացուցիչ վերաբերմունք է նկատվում «ամեն կոֆե եփողի» կողմից

«Եթե կա մի քաղաքացի, որը կասին, որ մեկ անգամյա ռեժիմով մտել է կադաստր, քաղաքապետարան ու մեկ այցով կարողացել է լուծել իր խնդիրը համատիրությունում, այդ քաղաքացու անունը մենք կգրենք Գինեսի գրքում»,- Զեյթունի բնակիչների հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս նշեց, որ երևանցու նկատմամբ անհարգալից ու նվաստացուցիչ վերաբերմունք է նկատվում «ամեն կոֆե եփողի կողմից», ով չի հասկանում, որ իր պարտականությունը քաղաքացուն ծառայելն է, ոչ թե վիրավորելը:
Ն. Զոհրաբյանը կոչ արեց գնալ ընտրության ու թույլ չտալ օգտագործել իրենց քվեն: Նա նաև խոստացով, որ իր կողմից ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է՝ պահելու համար մարդկանց քվեները: