
Թուրքիայի առափնյա պաշտպանության պատվիրակությունը ժամանել է Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում է գտնվում Թուրքիայի առափնյա պաշտպանության պատվիրակությունը, որը գլխավորում է փոխծովակալ Հասան Ուշակլըօղլուն: Այցի ընթացքում նա հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ:
Թուրքական պատվիրակությունը եղել է Փոթիում և զննել է վրացական առափնյա պաշտպանությունը: Տեղի է ունեցել նաև թուրք-վրացական համատեղ հանձնաժողովի նիստ, որի ժամանակ կողմերը ներկայացրել են Վրաստանի ու Թուրքիայի առափնյա պաշտպանության դեպարտամենտների գործունեությունը:
Այդ հանդիպման ժամանակ էլ կողմերն արձանագրություն են ստորագրել: Թուրքական պատվիրակության վրացական այցն ավարտվում է այսօր: