Եկել է Սիրիայում կատարվող ռազմական հանցանքներին արձագանքելու ժամանակը. Դավութօղլու

CNN Türk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Սիրիայի խնդրին.
«Դամասկոսի ու Հալեպի վրա նետված «Սկադ» տիպի հրթիռների քանակը հասել է 205-ի: Յուրաքանչյուր անգամ, երբ արձակվում է «Սկադը», անհետանում է Սիրիայում վերանում է շրջակայքը և դա ռազմական հանցանք է:

Եկել է ժամանակն՝ արձագանքելու համար Սիրիայում կատարվող ռազմական հանցանքներին: Նրանք, ովքեր գործել են ռազմական հանցանքեր, պետք է պատասխան տան դրա համար: Ոչ ոք չի կարող պնդել, որ «Սկադ» հրթիռներով հարձակումները ռազմական հանցանք չեն:

Պետք է հետաքննվեն Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին բոլոր պնդումները: Շատ կարևոր է Սիրիայում հաստատել հումանիտար օգնության միջանցք: Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը կազմում է մոտ 200.000 մարդ»:

Տեսանյութեր

Լրահոս