Վրացիների ավելի քան 60 տոկոսը կողմ է Աբխազական երկաթուղու վերաբացմանը. NDI
Грузия Online-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) մի շարք խնդիրների շուրջ հարցախույզ է անցկացրել Վրաստանում: Հարցախույզն անցկացվել է այս տարվա մարտի 13-27-ին, դրան մասնակցել է 3103 մարդ:
Հարցախույզի մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, պատասխանել են Աբխազական երկաթուղու վերաբացման մասին հարցին: 63 տոկոսը կողմ է արտահայտվել Աբխազական երկաթուղու վերաբացմանը, 13 տոկոսը դեմ է արտահայտվել դրան:
Հարցվածների 84 տոկոսն ընդունելի է համարում ռուսական շուկա վրացական գինու վերադարձը, 33 տոկոսն էլ ընդունելի է համարել խորհրդարանական փոքրամասնություն Միասնական ազգային շարժում կուսակցության արած այն առաջարկին, որը Սահմանադրության մեջ արտացոլում է երկրի արևմտամետ կուրսը:
Հարցախույզի մասնակիցների 68 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Վրաստանի համար, 23 տոկոսն էլ կարծում է, որ նա որևէ վտանգ չի ներկայացնում Վրաստանի համար: Բնակչության 38 տոկոսը գոհ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս իրավիճակից, դրանից դժգոհ է 49 տոկոսը: