ԱՄՆ-ն Ադրբեջանին չի դրդել փակել Գաբալայի ՌՏԿ-ը. Իլհամ Ալիև
Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի դրդել փակել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ):
Ալիևն ընդգծել է, որ ՌՏԿ-ի տարեկան վարձավճարը կազմում էր ընդամենը 7 միլիոն դոլար, մինչդեռ 300 հեկտար զբաղեցնող այդ տարածքը հանդիսանում է երկրի երկրորդ խոշոր զբոսաշրջային կենտրոնը:
Ալիևի խոսքերով՝ Գաբալայի ՌՏԿ-ն ոչ մի կարևորություն չի ներկայացնում Ադրբեջանի համար և իրենց պետք չէ այդ կայանից ստացվող տեղեկատվությունը, ինչի համար էլ հարցը լուծվեց նման կերպ: Ալիևը ֆիզիկական ու բարոյական առումներով հնացած է որակել Գաբալայի ՌՏԿ-ը: