Բաժիններ՝

Ռոնալդուն խփեց ընթացիկ մրցաշրջանի 50-րդ գոլը

Ինչպես արդեն նշել ենք, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկի» հետ կայացած խաղում դարձել է դուբլի հեղինակ։

Այդ խաղում պորտուգալացու 2-րդ գոլը 50-րդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Հաղորդում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը։

Կրիշտիանո Ռոնալդուն իր ակտիվում ունի 31 գոլ Պրիմերայում, 11՝ Չեմպիոնների լիգայում, 6՝ Իսպանիայի գավաթի և 2՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկություններում։

Հավելենք, որ Ռոնալդուն շարունակում է իր գոլերի շարքը. ֆուտբոլիստն արդեն 8 խաղ անընդմեջ դառնում է գոլի հեղինակ։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930