12 միջոց սոցիալական ցանցերում լեգենդ դառնալու համար
«Forbes» ամսագիրը կազմել է խորհուրդների ցանկ, որոնք կօգնեն ձեզ լեգենդ դառնալ սոցիալական ցանցերում:
1. Բարի՛ եղեք: Օգնե՛ք մեկդ մյուսին: Սոցիալական ցանցերի միջոցով կարելի է միավորել մարդկանց, ովքեր աշխատանք են փնտրում, կորցրել են իրենց ընտանի կենդանիներին:
2. Համե՛ստ եղեք: Մարդիկ, ովքեր հաջողության են հասնում սոցիալական ցանցերում, իրենց համեստ են դրսևորում, այնքան էլ լուրջ չեն վերաբերվում իրենք իրենց:
3. Հավասարակշռությո՛ւն պահեք իրական և վիրտուալ կյանքի միջև:
4. Ձեռք սեղմեք և ժպտացե՛ք: Սոցիալական ցանցերը ևս հնարավորություն են տալիս այս գործողությունները կատարելու:
5. Մի՛ նեղսրտեք, երբ ստիպված եք լինում կիսել ձեր կապերը:
6. Հետևողակա՛ն եղեք:
7. Այն մարդկանց, ովքեր ձեզ ներառել են իրենց ընկերների ցանկում, ավտոմատ կերպով ձեր ընկերների մեջ մի՛ ավելացրեք:
8. Արա՛գ գործեք: Հաջողակ անձինք սոցիալական ցանցերի իրենց էջեր մտնում են մի քանի անգամ, բայց 15-20 րոպեից ավելի այնտեղ չեն անցկացնում:
9. Հաճո՛ւյք ստացեք: Եթե դուք ժամանակ առ ժամանակ չեք զվարճանում սոցիալական ցանցերում, ապա առհասարակ ինչո՞ւ են դրանք ձեզ անհրաժեշտ:
10. Լսե՛ք ձեր զրուցակցին:
11. Հստակեցրե՛ք ձեր նպատակը:
12. Նորարարություններով հանդես եկեք: