Բաժիններ՝

Մեսսին Բարսելոնայի ֆուտբոլիստներին վստահություն հաղորդեց. Անչելոտի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Բարսելոնայի» հետ կայացած Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպման (1։1) մասին։

«Ինձ համար ցավալի է, բայց, միևնույն ժամանակ, ես հպարտ եմ։ Մենք ամեն ինչ արեցինք հաղթանակի համար։ Թիմը լավ որակներ ցուցադրեց, կամք դրսևորեց։ Մենք շատ լավ էինք խաղում։ Եվ արդյունքից, իհարկե, հիասթափված եմ։

Մեսսիի խաղադաշտ մտնելը «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին վստահություն հաղորդեց։ Նույնիսկ վնասվածքով նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է», – Անչելոտիի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930