Բաժիններ՝

«Կուսակցական սեմինարներ»` Տիգրան Սարգսյանի գլավորությամբ. մամուլ

««Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն երկու շաբաթ է, ինչ նիստեր է անցկացնում մի խումբ յուրային հանրապետականների հետ (այդ թվում և՝ ԱԺ պատգամավորների):

Քանի որ նա մեծ վստահություն ունի, որ կրկին նշանակվելու է ՀՀ վարչապետ, ուստի անհրաժեշտություն է զգում ՀՀԿ-ականների հետ «թրեյնինգներ» անցկացնել, որպեսզի իր նշանակումից հետո ներկայացվելիք կառավարության ծրագրի քննադատությանը ՀՀԿ-ականները հակադարձեն փաստարկներով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը ու տեղեկացնում, որ «կուսակցական սեմինարներն» անցկացվում են շաբաթ օրերին:

Ո՞րն է սեմինարների նպատակը: «Ժողովուրդի» այս հարցին ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Սեմինարներ են տարբեր թեմաներով՝ օրենսդրական բարեփոխումներ, կառավարության ծրագիր, քաղաքականություն. կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված քննարկմանն եմ եղել: Ես մի անգամ մասնակցել եմ, երկրորդ անգամ չեմ եղել, քանի որ շտաբային աշխատանքով եմ զբաղված այս պահին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս