ԱՄՆ-ը պատրաստ է օգնել երկրաշարժից տուժած Իրանի ժողովրդին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ցավակցել է Իրանի ժողովրդին՝ կապված Բուշեհրի երկրաշարժի ժամանակ գրանցված զոհերի հետ և պատրաստակամություն է հայտնել օգնություն ցուցաբերել:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը. «Մենք խոր ցավ ենք ապրում երկրաշարժի հետևանքով գրանցված մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Մենք պատրաստ ենք օգնել Իրանի ժողովրդին այս բարդ ժամանակաշրջանում»:
Հեյդենը չի մանրամասնել, թե ինչպիսի օգնության մասին է խոսք գնում:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Բուշեհրի նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 40 և վիրավորվել մոտ 1000 մարդ: