Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով՝ նախօրեին Սերժ Սարգ սյանի երդմնակալության արարողությանը ԲՀԿ պատգամավորները և այլ անդամներ մասնակցել են ոչ թե սեփական որոշմամբ կամ ցանկությամբ, այլ երկուստեք պայմանավորվածության արդյունքում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Ճիշտ է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում արարողությանը և իր քայլը պատճառաբանելու համար մեկ օր առաջ թռել էր Մոսկվա, բայց մոտ քսան կուսակիցների հրահանգել էր, որ մասնակցեն։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նույնիսկ Գ. Ծառուկյանի և Ս. Սարգսյանի միջև նախապես հանդիպում է եղել, և նրանք պայմանավորվել են, որ ԲՀԿ ղեկավարը թեև չի մասնակցի երդմնակալության արարողությանը, բայց իր մի շարք պատգամավորների կուղարկի։

Քաղաքական շրջանակներում խոսում են, որ Ս. Սարգսյանի և Գ. Ծառուկյանի հանդիպումը կազմակերպել է վերջինիս խնամի, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Իսկ քննարկումներն ու պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել առանց Հ. Աբրահամյանի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս