Բաժիններ՝

Չինաստանը զբոսաշրջիկների համար փակել է ԿԺԴՀ-ի հետ իր ցամաքային սահմանը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանություններն այսօր զբոսաշրջիկների համար փակել են ԿԺԴՀ-ի հետ սահմանին ընկած Դանդուն քաղաքի անցակետը: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:

Դանդունի անցակետն այն փոքրաթիվ ուղիներից մեկն է, որտեղից հնարավոր է ներթափանցել Հյուսիսային Կորեա: Չինաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը հայտարարել է, որ զբոսաշրջային գործակալություններն այլևս չեն կարող զբոսաշրջիկներ ուղարկել ԿԺԴՀ, քանի որ վերջինս օտարազգիներից պահանջել է լքել երկիրը:

Նա հավելել է, որ դեռ հնարավոր է գործնական այցերով մեկնել ԿԺԴՀ: Ընդհանուր առմամբ, Պեկինից ԿԺԴՀ-ի մի շարք քաղաքներ 6-օրյա շրջագայությունը միջին հաշվարկով արժե 5500 յուան (887 դոլար):

Նշվում է, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան այսօր ուժեղացրել են ԿԺԴՀ-ի նկատմամբ դիտարկումը, քանի որ կարծում են, որ նա այսօր կարող է արձակել «Մուսուդան» տիպի բալիստիկ հրթիռ, որի հեռահարությունը կազմում է 3000-4000 կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս