ՀՀՇ-ի Գևորգիկ. Լևոն Հակոբիչը գիտի Վանիկ Սմբատիչի տեղը, բայց չի ասում (տեսանյութ)
Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող ծառուղում քարին նստել էր ՀՀՇ-ի նախկին անդամ, ներկայումս ՀՀԿ անդամ Գևորիկը` Գևորգ Մելքոնյանը: Վերջինս ՀՀԿ-ի կրծքանշանը կրծքին փակցրած հանգիստ ծխում էր:
Թե ինչի՞ն է սպասում ծառի կոճղին նստած, նա պատասխանեց շատ հակիրճ. «Գաղտնիք է»:
Նրա խոսքով`ժամանակին ՀՀ նախագահից սկսած բոլորն էլ եղել էն ՀՀՇ-ի կազմում: Մեր հարցին, թե ինչո՞ւ, օրինակ, ինքը դուրս եկավ ՀՀՇ-ից, նա պատասխանեց. «Որովհետև արդեն հնացել էր ՀՀՇ-ն: Հայ ազգային կոնգրեսի գաղափարն իմ դուրը չի գալիս, իմ դուրը գալիս է Վանիկ Սմբատիչի գաղափարն ու ծրագիրը»:
Նրա խոսքով` իր համար իր նախագահը թանկ է այսօրվա դրությամբ: Ըստ նրա` Վանո Սիրադեղյանի անունը պետք է ոսկե տառերով գրվի հայոց պատմության մեջ: «Վանո Սիրադեղյանը եղել է այս հանրապետության սիմվոլներից մեկը»,- նշեց նա:
Երբ հարցրեցինք, թե, ըստ իրեն, որտե՞ղ է Վ. Սիրադեղյանը, ՀՀԿ-ի Գևորիկը պատասխանեց. «Էդ մասին հարցրեք Լևոն Հակոբիչից, նա տեղը գիտի, բայց չի ասում»: