
Ադրբեջանցի զինծառայողը սպանել է ծառայակցին

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական բանակում շարունակվում են արտակարգ պատահարները: Երեկ զոհվել է ադրբեջանցի հերթական զինծառայողը:
Ադրբեջանական բանակի շարքային Թյուրքան Ախաձադեն կրակել է իր ծառայակից Գիդայաթ Գաջիևի վրա: Վերջինս մահացել է:
Դրանից հետո Ախաձադեն կրակել է իր ոտքին՝ փոխհրաձգության տպավորություն առաջացնելու համար: Տվյալ հարցով զբաղվում են զինդատախազության քննիչները: