Պաշտպանությունում ավելի լավ խաղացինք, քան առջևի գծում. Մոուրինյո
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Գալաթասարայի» նկատմամբ տարած հաղթանակը (3։0)։
«Կարծում եմ՝ բավական լրջորեն մոտեցանք այս խաղին։ Մեծ հարգանքով վերաբերվեցինք «Գալաթասարային»։ Գիտեինք, որ այն շատ լավ թիմ է՝ ուժեղ հարձակման գծով։ Սակայն այս խաղում մենք շատ հուսալի գործեցինք պաշտպանությունում։ Կարծում եմ՝ ավելի լավ պաշտպանվեցինք, քան հարձակվեցինք։
Եթե պատասխան խաղում մեկ գոլ խփենք, ապա մրցակիցը ստիպված կլինի հինգ անգամ գրավել մեր դարպասը, սակայն ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա։ Այժմ ինձ ոչինչ չի կարող զարմացնել։ Ստամբուլում բարդ է լինելու մեզ համար, ուստի պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենանք այդ խաղին։
Խաղից հետո շփվեցի Դրոգբայի և Սնեյդերի հետ. նրանք իմ ընտանիքն են», – պորտուգալացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



