Բաժիններ՝

Լեդի Գագան շրջում է Louis Vuitton ապրանքանիշի անվասայլակով

Երգչուհի Լեդի Գագան, ով վերջերիսն ժամանակահատվածում առողջական խնդիրներ ունի, այժմ ապաքինվում է ոտքի վիրահատությունից հետո: Ինչպես գրում է viva.ua կայքը, երգչուհին տեղաշարժվում է անվասայլակներով և այս անգամ Louis Vuitton ապրանքանիշից նոր անվասայլակ է գնել: Կայքի հաղորդմամբ՝ անվասայլակը պատրաստվել է Լեդի Գագայի հատուկ պատվերով:

Կայքը նաև հիշեցնում է, որ երգչուհու նախկին անվասայլակը պատրաստել էր Mordekai ապրանքանիշը: Ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Կեն Բորոհովը մի առիթով ասել է, որ Լեդի Գագայի պատվերը իր ապրանքանիշի պատմության մեջ ամենաարտասովոր պատվերն է եղել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930