
Լևոն Արոնյան – Թեյմուր Ռաջաբով` 1:0

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում այսօր ավարտվում է աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Վերջին՝ 14-րդ տուրում Հայատանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Ցավոք, Լևոնը չի կարող պայքարել մրցաշարը հաղթելու համար. նա 7 միավոր ունի, իսկ առաջատարները՝ Մագնուս Կարլսենն ու Վլադիմիր Կրամնիկը՝ 8.5-ական:
Այսօր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Կարլսենը սպիտակներով խաղում է Պյոտր Սվիդլերի հետ, իսկ աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկը սևերով կփորձի հաղթել Վասիլի Իվանչուկին: Եթե նրանք հավասար միավորներով ավարտեն մրցաշարը, ապա հաղթող կճանաչվի Կարլսենը, ով ավելի շատ հաղթանակներ ունի իր ակտիվում:
Լևոն Արոնյանի, Մագնուս Կարլսենի և Վլադիմիր Կրամնիկի մասնակցությամբ պարտիաների ընթացքին կարող եք հետևել ստորև.
Արոնյան – Ռաջաբով
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Կարլսեն – Սվիդլեր
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom
Իվանչուկ – Կրամնիկ
Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom