Բաժիններ՝

Նախկին աշխատակիցը դատի կտա «Դինո գոլդ մայնինգ քամփնի»-ին

168.am-ի հետ զրույցում  փաստաբան Արշավիր Խալափյանը նշեց, որ  օրերս  դատարան է ներկայացնելու Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության աշխատակից Արմեն Խուրշուդյանի հայցապահանջը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին ընկերության ղեկավարն ազատել է նրան աշխատանքից ` ըստ Ա. Խուրշուդյանի անհիմն կերպով: «Ընկերության վարչական գծով տնօրենը  (խոսքն ընկերության վարչական հարցերով տնօրեն Հրաչ Ջաբրայանի մասին է.- Մ.Մ.) եկավ, ներկայացավ ժողովրդին: Իմ բերանն էլ ուզում էր փակել, որ չխոսեմ, ու իր ձևերով բացատրում էր, որ աշխատանքից կհեռացնի, սենց կանի, նենց կանի… Ես էլ խոսեցի, ասացի՝ դու բացատրություն ես տալու, ինքն՝ առանց ամաչելու,  ներող կլինեք, պուբլիչնի, ամբողջ ժողովրդի մոտ` ասաց` «սիքտիր եղիր՝ դու էլ,  դատարանն էլ, ես բացատրելու բան չունեմ, գնա, տենանք` ո՞վ ա  ուժեղը»,- 168.am-ի հետ զրույցում պատմում էր Ա. Խուրշուդյանը: Ինչևէ, փաստաբան Ա. Խալափյանի փոխանցմամբ` իրենց առաջնահերթ նպատակը աշխատակցի իրավունքների վերականգնումն է: Մեր դիտարկմանը, թե ընկերության ղեկավարությունը նրան կասկածում է գողություն անելու մե՞ջ, և արդյո՞ք տեղյակ է այս մասին, Ա. Խալափյանը նշեց. «Այս պահի դրությամբ մեր միջև պայմանավորվածություն կա այն մասին, որ ես նրա շահերը կներկայացնեմ՝ կապված այն հանգամանքի հետ, որ հայց կներկայացնենք դատարան նրան աշխատանքում վերականգնելու և պարապուրդի գումարը բռնագանձելու համար: Այսքանն այս պահի դրությամբ: Ինչ վերաբերում է պատվին, արժանապատվությանը, ինչպես թերթերում նշում են, գող,ւթյան մեջ կասկածվելուն, հավանականություն կա, որ այդ մասով էլ ես կներկայացնեմ նրա շահերը»: Ա. Խալափյանի խոսքով` Ա. Խուրշուդյանին աշխատանքից ազատել են անհիմն կերպով, իսկ վերջնական իրավական գնահատականը կտա դատարանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս