Բաժիններ՝

Արտակարգ իրավիճակ Կիևում՝ ձյան պատճառով

Վատ եղանակի պատճառով Կիևում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Քաղաքային իշխանությունները նշում են, որ երեկվա ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաքում 50մմ ձյուն է տեղացել։ Դա ամսական նորման գերազանցում է 3 միլիմետրով։

Քաղաքի ղեկավարությունը կոմունալ ծառայություններին հանձնարարել է շուրջօրյա ռեժիմով ձնից մաքրել մետրոյի մուտքերը, ստորգետնյա անցումների աստիճանները, հիվանդանոցների և խանութների մուտքերը։ Բացի այդ, վերգետնյա տրանսպորտի աշխատանքի խափանման պատճառով մետրոյի գնացքների չվացուցակն ավելի է խտացվել։

Ձյան տեղումները և բուքը Կիևում շարունակվում են ուրբաթ օրվանից։ Տեղումների հետևանքները վերացնելու գործում մայրաքաղաքի իշխանությունններին օգնում են նաև զինվորականները։ Ձյան մեջ արգելափակված մեքենաները դուրս բերելու համար քաղաքապետարանի տեխնիկայից բացի օգտագործվում են պաշտպանության նախարարության զրահամեքենաները։ Ձյան մաքրման աշխատանքներում ներգրավված են 550 զինծառայողներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031