Արմեն Մովսիսյանը նստել էր Վարդանի Այվազյանի տեղը
ԱԺ-ում քննարկման է դրվել «Իրան-Հայաստան 400կվտ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը, որի հիմնական զեկուցողը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ուշանում էր նախատեսված ժամից: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, դիմելով քարտուղարությանը, նշեց, որ գտնեն հիմնական զեկուցողին: Ընդ որում՝ նիստերի դահլիճում 131 պատգամավորներկց դահլիճում ներկա էր 6 պատգամավոր: Ա. Մովսիսյանը ուշացումով դահլիճ մտնելով նախ ողջագուրվեց ՀՀկ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հետ: Իսկ զեկուցումից հետո նստեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի տեղը: Է. Շարմազանովը նախարարին դիմելով ՝ ասաց, որ չնայած նա էլ ՀՀԿ-ից, բայց Կառավարության համար նախատեսված տեղ կա դահլիճում: