Սպասվում է փոփոխական եղանակ
ՀՀ տարածքում
Մարտի 21-ից 22-ը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին ցերեկը` արևմտյան շրջաններում, 24-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-ի ցերեկը և 25-ի գիշերը նույնքանով կնվազի:
Երևանում
Մարտի 21-22-ին, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ին` օրվա երկրորդ կեսին, 24-ին` սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևանի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
· Օդի առավելագույն ջերմաստիճան 23.00C (1975 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան -9.60C (1940 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան 6.90C