Բաժիններ՝

Արգենտինայում առաջարկում են Հռոմի պապի պատվին անվանակոչել պողոտա և մետրոպոլիտենի կայարան

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արգենտինայում Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս I-ի պատվին Բուենոս Այրեսում անվանակոչելու են մեկական փողոց և մետրոպոլիտենի կայարան:

Այդպիսի նախաձեռնությամբ են հանդես եկել Բուենոս Այրեսի օրենսդիր ժողովի պատգամավորները: Վերջիններս, մասնավորապես, առաջարկում են Հռոմի նորընտիր պապի անունով անվանակոչել մայրաքաղաքի Ֆլորես շրջանի պողոտաներից մեկը, ուր ծնվել է Պապը: Ներկայումս այդ պողոտան կոչվում է «Կարաբոբո», որը հետագայում կկոչվի «Ֆրանցիսկոս պապ»:

Ավելին, այստեղ է գտնվում նաև Սան Խոսե տաճարը, որում երկար ժամանակ հոգևոր ծառայության մեջ է գտնվել Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոսը (ներկա Պապը): Առաջարկվում է նաև եկեղեցուց ոչ հեռու գտնվող մետրոպոլիտենի կայարանը նույնպես անվանակոչել Պապի անունով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031