Վարդան Այվազյան. Ցույց տվեք, որ օլիգարխ եմ. մամուլ
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը իրեն օլիգարխ չի համարում: Բնականաբար, նա նաև համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի երեկ արած այն հայտարարության հետ, թե ՀՀԿ ցուցակում օլիգարխ չի եղել:
Հայտնի է սակայն, որ Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը իր պաշտոնավարման տարիներին, օգտագործելով պաշտոնը, հանքեր, այդ թվում՝ երկաթի հանք է սեփականացրել ու այսօր համարվում է ՀՀ օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից մեկը:
«Ո՞ւմ կողմից և ո՞ւմ պատվերով: Դուք հանրությո՞ւն եք: Եթե դուք կարող եք ցույց տալ, որ ես օլիգարխ եմ, ես էլ կարող եմ շատ բան ասել: Վերջիվերջո, մենք պետք է դուրս գանք բանսարկության թեմաներից: Դրա համար գոյություն ունի չափորոշիչ իրավական նորմեր, դրա հիման վրա պետք է որոշվի: Ինձ ասում եք՝ օլիգարխ եք, հանքեր ունեք: Ցույց տվեք»,- երեկ «Ժամանակի» հետ զրույցում հակադարձեց Վ. Այվազյանը»: