Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները սրվել են. մամուլ
««Ժամանակի» տեղեկություններով՝ վերջերս խիստ սրվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները: Վերջինս փորձել է մուտք գործել տնտեսության այնպիսի ոլորտներ, որոնք ավանդաբար պատկանում են Ռ. Քոչարյանին:
Ս. Ալեքսանյանի այս քայլը շատ կոշտ արձագանքի է արժանացել: Իրադարձությունը հարթելու նպատակով Ս. Ալեքսանյանը հրավիրել է Ռ. Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, ու խոստացել է այլևս նման ոտնձգություններ թույլ չտալ և խնդրել է Ռ. Քոչարյանին փոխանցել, որ «Նրա դեմ որևէ բան չունի»»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: