Ադրբեջանական երիտասարդությունը որոշել է քայլերթ ձեռնարկել դեպի Ղարաբաղ

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական երիտասարդությունը որոշել է քայլերթ ձեռնարկել դեպի Ակնա (Աղդամ): Դրա հետ կապված Facebook սոցցանցում բացվել է հատուկ էջ, որում կոչ է արվում միանալ այդ քայլերթին, որը կայանալու է մայիսի 8-ին.

«Շարունակելով սպասել՝ մենք շարունակում ենք կորցնել Ղարաբաղը: 20 տարում չլուծվածը մենք կլուծենք ինքներս: Ո՛չ միջազգային ուժերը, ո՛չ գործող իշխանությունները մեզ չեն դատապարտի դրա համար: Մենք պատերազմ չենք ցանկանում, մենք տուն ենք վերադառնում:

Ղարաբաղի հանդեպ սերը մենք ի ցույց կդնենք գործով: Մենք կհավաքվենք միասին և կգնանք դեպի Ղարաբաղ և դա կանենք հետիտոն և առանց զենքի: Որքան շատ լինենք մենք, այնքան քիչ խոչընդոտներ կլինեն մեր առջև»:

Տեսանյութեր

Լրահոս