Անդրիաս Ղուկասյանը կողմնակից է քաղաքացիական անհնազանդությանը
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը պատրաստ է կանգնել ցանկացած քաքաղացիական անհնազանդ նախաձեռնության կողքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ նախագահի նախկին թեկնածուն նշեց, որ ապրիլի 9-ին հանրությունը պետք է որոշի` որպես նախագահ ում է ընդունում: Ղուկասյանը Սահմանադրական դատարանի որոշման և նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքարկման միակ ձևը քաղաքացիական անհնազանդությունն է, իսկ հետագա պայքարը պետք է մղի հասարակությունը։
«Ներկա իրավիճակում պայքարի միակ ձևը քաղաքացիական անհնազանդությունն է։ Դա այն զենքն է, որի միջոցով ժողովուրդը պայքարում է անարդարությունների դեմ։ Ես պատրաստ եմ կանգնել ցանկացած քաղաքացիական նախաձեռնության կողքին»,- բացատրեց նա։
Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ ընտրական քաղաքական գործընթացների հետ կապված քրեական դրվագներ եղան. կալանավորվեց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարվեց, ապօրինի մուտք են գործել իր էլեկտրոնային փոստ։
ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 14-ին մերժել է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումները: ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի եւ 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը։