Արտաշատի քաղաքապետը չի պատրաստվում իր պաշտոնը զիջել Հովիկ Աբրահամյանի որդուն

Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել և իր տեղը զիջել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդուն: Գագիկ Մուրադյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման բան չկա, կուսակցությունում էլ նման խոսակցություններ չկան:

«Այդպիսի խոսակցություն, այդպիսի հավակնություններ չկան: Ես միայն լրատվամիջոցներից եմ լսում նման բաներ, ինձ ոչ ոք չի առաջարկել նման բան: Ես մինչև 2015թ հունիս ամիսը պաշտոնավարելու եմ»,- նշել է նա:

Քաղաքապետն անձամբ ճանաչում է Հովիկ Աբրահամյանի որդուն, ասում է` «մարդը իր համար աշխատում է, իր աշխատանքն ունի»:

Նա շեշտել է, որ ՀՀԿ անդամ է, Գործադիր մարմնի անդամների հետ հաճախ հանդիպում է, այդպիսի խոսակցություններ չկան և համոզված է, որ չի էլ լինելու:

Տեսանյութեր

Լրահոս